Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան: Հյուր՝ Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյան:
Թեմա՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ: Ավելի քան 20 տարի շարունակ հունիսին անցկացվող տաղանդավոր երաժիշտների միջազգային այս հեղինակավոր ստուգատեսը աշխարհի տարբեր անկյուններից միավորում է երիտասարդ երաժիշտների՝ մեծանուն Արամ Խաչատրյանի երաժշտության շուրջ։ Մրցույթը մասնակիցներին տալիս է մասնագիտական աճի, միջազգային ճանաչման և ինքնաարտահայտման բացառիկ հնարավորություն։
Այսօր նաև Ընտանիքի միջազգային օրն է, և հաղորդման ընթացքում կանդրադառնանք ընտանիքի արժեքին, կարևորությանը և ժամանակակից ընտանիքի դերին։
Ինչպես միշտ՝ կլինի օրվա տեղեկատվական բլոկը.
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։