
Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայում հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների շփման ոգին միշտ բարեկամական է, ընկերական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված։ Ալյասկայում, բացի այդ ոգուց, ձեռք է բերվել փոխըմբռնում, եթե կուզեք՝ նույնիսկ պայմանավորվածություններ կարգավորման այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնք առաջարկվել են Միացյալ Նահանգների կողմից և սատարվել Ռուսաստանի Դաշնության կողմից», – ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Լավրովը։
Դիվանագետ խոսքով՝ այդ ժամանակվանից ի վեր եվրոպական երկրները, հատկապես Լոնդոնը, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկին, անում են ամեն ինչ, որ թույլ չտան Վաշինգտոնին հավատարիմ մնալ սեփական նախաձեռնությանը։
Լավրովը եռօրյա այցով գտնվում է Հնդկաստանի մայրաքաղաքում։ Ավելի վաղ նա մասնակցել է ԲՐԻԿՍ-ի գծով միջոցառումներին, ինչպես նաև բանակցություններ վարել Հնդկաստանի, Թաիլանդի, Եգիպտոսի և Իրանի ԱԳ նախարարների հետ։