Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես, մայիսի 15-ին՝ ժամը 22։00-ից, երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում (շատրվանների դիմաց), կեսգիշերից սկսած՝ (ժամը 00։00-ից), երթևեկությունը կսահմանափակվի նաև Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից Ամիրյան-Զաքյան խաչմերուկի հատվածում։
Մայիսի 16-ին՝ ժամը 16։00-ից սկսած, ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ։ Հաշվի առնելով միջոցառումներն անվտանգ և անխափան կազմակերպելու անհրաժեշտությունը՝ գերատեսչությունը վարորդներին հորդորում է նախապես ընտրել երթուղիները, հետևել ոստիկանության ծառայողների ցուցումներին։
