Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Վաշինգտոնին մեղադրել է «հակասական ուղերձներ» ուղարկելու մեջ, ինչը, նրա խոսքով, բարդացնում է բանակցային գործընթացը։
Իրանական IRIB հեռուստաալիքի եթերում նախարարն ընդգծել է, որ Թեհրանը պատասխանատու չէ Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումների համար՝ պնդելով, որ Իրանը չի սկսել պատերազմը և միայն պաշտպանվում է։
Արաղչին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը, ըստ որի՝ նեղուցը բաց է «բարեկամ երկրների» նավերի համար, եթե նրանք իրենց տեղաշարժը համաձայնեցնում են իրանական կողմի հետ։
Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ ջրային ուղին փակ է մնալու Իրանի «թշնամիների» համար։
