Axios-ը գրում է, որ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռետկլիֆը Հավանայում հանդիպել է Կուբայի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների և Ռաուլ Կաստրոյի թոռան՝ Ռաուլիտո Ռոդրիգեսի հետ։ Այցը տեղի է ունենում Կուբայի համար ծայրահեղ ծանր տնտեսական և էներգետիկ ճգնաժամի ֆոնին. վառելիքի դեֆիցիտի պատճառով երկրում հոսանքազրկումները հասնում են օրական 22 ժամի։
Ռետկլիֆը փոխանցել է նախագահ Թրամփի ուղերձը՝ ԱՄՆ-ն պատրաստ է տնտեսական և անվտանգային համագործակցության, միայն եթե Կուբայի կառավարությունը գնա «հիմնարար փոփոխությունների» և դադարի հարթակ լինել ԱՄՆ հակառակորդների համար։ Որպես նախազգուշացում՝ նա հիշեցրել է Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի տապալման օրինակը։
Կուբայի իշխանությունները, որոնք նախկինում խիստ դիմադրում էին ԱՄՆ ճնշումներին, այժմ պատրաստակամություն են հայտնել երկխոսության, ինչը փորձագետները համարում են վարչակարգի ծայրահեղ հուսահատ վիճակի նշան։ Որպես բարի կամքի դրսևորում՝ Հավանան արդեն ազատ է արձակել քաղբանտարկյալ Սիսի Աբասկալ Սամորային։
