«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի դի է հայտնաբերվել – armeniatoday.am

Մայիսի 14-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորի դի է հայտնաբերվել, Armenia Today-ին հայտնել է Քրեակատարողական ծառայություն խոսնակ Նոնա Նավիկյանը։ 

Նա տեղեկացրել է, որ 1974թ․ ծնված կալանավորի դին հայտնաբերվել է ժամը 17։45-ի սահմաններում՝ խցի սանհանգույցում, կախված վիճակում։

ՔԿԾ-ից այլ մանրամասներ չեն հայտնել։

Մայիսի 14-ին Shamshyan.com-ը գրել էր, որ կալանավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ էր, 51-ամյա Մհեր Ղ․-ն։ Կայքի տեղեկություններով ՝ նա կալանավորված էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունը՝ ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ) հատկանիշներով։

Leave a Comment