Ջեկի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ադրբեջանում և Ղազախստանում։ Ֆիլմի նկարահանումները նախատեսված են 2026 թվականի հուլիսին Ղազախստանում և Ադրբեջանում։ Ռեժիսորի դերում հանդես կգա Ռոբերտ Կունը, ով նախկինում հայտնի էր որպես հնարքների և մարտական տեսարանների բեմադրիչ։
Ինչպես հայտնում է Variety – ն, արտադրությամբ զբաղվում է ղազախական Salem Entertainment ընկերությունը:
Մարտաֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2027 թվականի երկրորդ եռամսյակում։ Սերիալի նախորդ ֆիլմը թողարկվել է 2012 թվականին և վարձույթում հավաքել է ավելի քան 140 մլն դոլար։
