Թրամփն ու Սին քննարկել են Իրանի և Հորմուզի նեղուցի բացման հարցը

Թրամփն ու Սին քննարկել են Իրանի և Հորմուզի նեղուցի բացման հարցը

Պեկինում ընթացող բանակցությունների շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդի հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը: Ըստ Թրամփի՝ երկու կողմերի տեսակետները «շատ նման են»։

«Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Չինաստանը ցանկանում են, որ նեղուցները բաց մնան առևտրի և էներգակիրների ազատ տեղաշարժի համար»,- ասել է նա։

Թրամփն ընդգծել է, որ չնայած ներկայիս լարվածությանը և փոխադարձ սահմանափակումներին, կողմերի վերջնական նպատակը նավագնացության անվտանգության ապահովումն է: 

Նա նաև շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին և չինական պատվիրակությանը՝ նշելով, որ նրանց հետ ձևավորվել են «ջերմ և բարեկամական» հարաբերություններ:

Սպիտակ տան հաղորդմամբ՝ առաջնորդները համաձայնության են եկել նաև այն հարցում, որ Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment