Կիևի ուղղությամբ ռուսական հարվածների հետևանքով կա 16 զոհ


Միջազգային


Կիևի Դարնիցկի շրջանի վրա ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությանմամուլի ծառայությունը։

«Կիևի Դարնիցկի շրջանի վրա ռուսական հարվածի հետևանքով արդեն տասնվեց մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա։ Փրկարարները շարունակում են մաքրել ավերակները և որոնել մարդկանց», – ասվում է հայտարարության մեջ։

ԱԱԾ-ի տվյալներով՝ մայիսի 14-ի գիշերը մայրաքաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է ընդհանուր առմամբ 47 մարդ։


Leave a Comment