Հայտնի է մանկապղծության համար դատապարտված տղամարդու ինքնաuպանության պատճառը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Past.am-ի տեղեկություններով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերված 51-ամյա տղամարդու մահվան դեպքի շուրջ նոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Նախնական տվյալներով՝ տղամարդը հայտնաբերվել է խցում կախված վիճակում, և իրավապահները հիմնական վարկածներից մեկը համարում են ինքնասպանությունը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ Մհեր Ղ․-ն է, որը կալանավորված էր անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների գործով։ Նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ծանր հանցագործության մեջ։

Դեպքից հետո քրեակատարողական ծառայությունը տեղեկացրել է Քննչական կոմիտեին, և «Նուբարաշեն» ՔԿՀ է ժամանել օպերատիվ-քննչական խումբը։ Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ՝ պարզելու մահվան վերջնական պատճառը և բոլոր հանգամանքները։

Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ տղամարդը վերջին օրերին գտնվել է ծանր հոգեբանական վիճակում, սակայն պաշտոնական հաստատում այս տեղեկության վերաբերյալ առայժմ չկա։ Քննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment