Ծինփինն ու Թրամփը բարձր են գնահատել իրենց «պատմական» հանդիպումը

Ծինփինն ու Թրամփը բարձր են գնահատել իրենց «պատմական» հանդիպումը

Չինական պետական լրատվամիջոցները հրապարակել են Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի միջև կայացած բանակցությունների մանրամասները: 

Չինաստանի առաջնորդը հանդիպումն անվանել է «պատմական և շրջադարձային»՝ նշելով, որ երկու երկրների միջև հաստատվել է «կառուցողական, ռազմավարական և կայուն հարաբերությունների նոր դիրքավորում»:

Սին ընդգծել է, որ մինչ Թրամփը ձգտում է «կրկին հզորացնել Ամերիկան», ինքը հանձնառու է իրականացնել «չինացի ազգի մեծ վերածնունդը»: 

Ըստ չինական կողմի տարածած հաղորդագրության՝ Դոնալդ Թրամփը այցը որակել է որպես «չափազանց հաջողված և անմոռանալի»՝ Սի Ծինփինին անվանելով «հին բարեկամ», ում հանդեպ մեծ հարգանք ունի: Թրամփը նաև հայտնել է, որ անհամբերությամբ սպասում է Չինաստանի առաջնորդին Վաշինգտոնում հյուրընկալելու հնարավորությանը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment