Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի փաստաբան Իգոր Ֆոմինը հայտնել է, որ իր պաշտպանյալը տեղավորվել է քննչական մեկուսարանի վճարովի խցում։
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարը մեղադրվում է էլիտար բնակարանների շինարարության միջոցով միջոցների օրինականացման մեջ։ Ուկրաինայի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը հինգշաբթի օրը կայացրած որոշմամբ կալանավորել է Երմակին, սակայն սահմանել է 3,1 միլիոն դոլար գրավի հնարավորություն։
Երմակը նշել է, որ նման չափի գումարի չի տիրապետում, իսկ պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։
«Ես գիտեմ, որ մենք վճարել ենք նրա խցի համար… Ես անձամբ եմ վճարել», – Ֆոմինի խոսքերն է մեջբերում ուկրաինական «Հանրային» հեռուստաալիքը։