Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի մոտ 1000 տոննա ցորեն – Նորություններ 15.05.2026

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Բալաջարի» կայարանից Հայաստան կուղարկվի 14 վագոն ցորեն՝ 977 տոննա ընդհանուր քաշով։

Այնուհետև շարժակազմը «Բոյուք-Քյասիկ» կայարանով կուղևորվի Վրաստան, որտեղից էլ կուղղվի դեպի Հայաստան։

Leave a Comment