Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 15-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 19-21 աստիճան, երեկոյան՝ 16-18 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 13-17 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16, նախալեռնային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 13-17 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 16-19 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 17-20, հովտային շրջաններում՝ 18-22 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16, նախալեռնային շրջաններում՝ 15-20 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 18-21 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 20-23 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 13-16 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 19-23։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 12-15 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 18-22, հովտային շրջաններում՝ 26-29 աստիճան տաքություն։

Արցախում մայիսի 15-ին կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 22 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 19 աստիճան: Քամին հարավարևմտյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment