Հայաստանի պատվիրակը չի հաղթահարել «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը

«Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 14-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Բուլղարիան, Ուկրաինան, Նորվեգիան, Ավստրալիան, Ռումինիան, Մալթան, Կիպրոսը, Ալբանիան, Դանիան, Չեխիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ Սիմոնը Paloma Rumba երգով փայլուն հանդես եկավ մրցութային բեմում, սակայն չհաղթահարեց կիսաեզրափակիչը:

Հայաստանից բացի երկրորդ կիսաեզրափակիչը չհաղթահարեցին նաև Ադրբեջանը, Լյուքսենբուրգը, Շվեյցարիան, Լատվիան:Ելույթ ունեցան նաև «Մեծ քառյակ»-ի անդամներ Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան։

«Մեծ քառյակ»-ի երկրներն առանց քվեարկության են անցնում եզրափակիչ փուլ, քանի որ մրցույթի հիմնադիրներից են: Երկրորդ կիսաեզրափակիչում հանդես եկավ նաև Ավստրիայի պատվիրակը, որը ևս եզրափակիչում է, քանի որ Ավստրիան «Եվրատեսիլ 2025»-ի հաղթողն է և մրցույթը հյուրընկալող երկիրը: Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Մրցույթի եզրափակչին, որը տեղի կունենա մայիսի 16-ին, հանդես կգան նաև Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան,  Լեհաստանը, Գերմանիան, Իտալիան:

Leave a Comment