Նիկոլ Փաշինյանին «թռած» և «դավաճան» անվանած բլոգեր Արտակ Ավետիսյանը 1 ամսով կալանավորվել է, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշել է, որ իշխանություններին քննադատող մարդուն ձերբակալելն անընդունելի է։ Փաստաբանը հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսույթն ու առաջարկել համեմատել ատելության խոսքի քարոզը Փաշինյանի խոսքերի հետ։
Մելիքյանը շեշտել է, որ Ավետիսյանն ընտանիքի միակ կերակրողն է, ունի երեք երեխա, 4-րդը կծնվի առաջիկայում։
