Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի դաշինքից մի բարետես տիկին խոսել է Աջափնյակի մետրոյից։
«Իրենց դաշինքի առաջին համարի կառավարման տարիներին միայն Երևանում 5 տասնյակ մանկապարտեզ է օտարվել և վաճառվել։ Մանկապարտեզ ծախողները մեզ մեղադրում են։ Մենք այնքան մանկապարտեզ ենք կառուցել և հիմնանորոգել, որքան իրենք ծախել էին։ Չկասկածեք, Աջափնյակի մետրոն ևս կառուցվելու է»,- ասել է քաղաքապետը։
