Պուտինը և Սի Ծինփինը Թրամփին համարում են հեշտ nրս․ Ջոն Բոլթոն



Պուտինը և Սի Ծինփինը Թրամփին համարում են հեշտ որս, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։



«Թրամփը Սիին անվանում է «թագավոր»։ Օսակայում կայացած G20-ի հանդիպման ժամանակ, երկկողմանի զրույցի ժամանակ, նա ասել է. «Դուք Չինաստանի ամենամեծ առաջնորդն եք Մաո Ցզեդունի ժամանակներից ի վեր», ինչը մի փոքր զարմացրեց բոլորին։ Բայց հետո նա ասել է. «Իրականում դուք Չինաստանի պատմության մեծագույն առաջնորդն եք»։


Նա կարծում է, որ բարեկամ է Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի հետ, և ես երաշխավորում եմ, որ նրանք այդպես չեն տեսնում Թրամփին։ Կարծում եմ՝ նրանք երկուսն էլ նրան համարում են հեշտ որս»,-նշել է Բոլթոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment