Բառերիդ տակից դուրս չես գալու․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանին

Բառերիդ տակից դուրս չես գալու․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտահայտությանը։ 

«Քոչարյանն ասել է, թե ՔՊ-ում համբալ բառն ընդունված է։ Ճիշտ է ասել, որովհետև մենք իր մասին խոսելիս հենց այդ բառն էլ օգտագործում ենք։ Հայաստանում թե՛ Ռոբերտ անունն առանձին վերցրած, թե՛ Քոչարյան ազգանունն առանձին վերցրած շատ հարգված են, բայց երբ միանում են իրար՝ բառադարձվում են և դառնում են համբալ։ Հասկացար, ա՛յ համբալ։ 

2021 թվականին ժողովուրդը քեզ կզզցրելա, չկասկածես, 2026 թվականի հունիսի 7-ին ժողովուրդը քեզ կզզցնելույա։ Դու կզած վիճակից տանկերի, զերքերի ու վահանների հետևից կրակել ես ժողովրդի վրա, ժողովուրդը սրա համար էլ է քեզ կզցնելու և ուղարկելու ՔԿՀ։ 

Եթե ասում ես 5000 զոհ, հիմնավորիր, եթե չհիմնավորեցիր, ժողովուրդը մի անգամ էլ լրացուցիչ դրա համար է կզզցնելու, չկասկածես։ Բառերիդ տակից դուրս չես գալու, եթե չհիմնավորես։ Իսկ հիմնավորել չես կարող, ես եմ քեզ ասում»,- ասել է Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հետևանք է Ռոբերտ Քոչարյանի արած անձնական վիրավորանք՝ «այ, համբալ» արտահայտության։ Քոչարյանը փորձել է պատասխանել՝ «ի՞նչ է ինքնությունը» հարցադրմանը։ Ըստ Քոչարյանի՝ «ինքնությունը ինչ-որ բաներ է»։ Քոչարյանն այսօր քարոզարշավին փորձել էր բացատրել «կզացած» և «կզացել» բառերի սոցիոհոգեբանական տեսությունը։

Հաջորդ տեսանյութում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ եթե Քոչարյանն ուղիղ եթերում ինքնություն բառն առանց տառասխալի գրի, հանդիսավոր խոստանում է՝ «2 անգամ իր մասին խոսելիս ոչ թե համբալ կասի, այլ Ռոբերտ Քոչարյան»։ 

Leave a Comment