Նախ՝ հոգևոր

Նախ՝ հոգևոր

14.05.2026 | 23:00

Ինչ Ասեմ ձեզ:

Ձեր սիրտը կոտրված է: Այս խոսքը հիշեք.

«Աստված նորոգում է կոտրված սրտերը»:

Դուք միայն զգացեք քնքշանքը Իմ ձեռքերի, երբ ծածկում, կապում եմ ձեր վերքերը:

Դուք երկուսդ էլ գտնվում եք մի շատ առանձնահատուկ վիճակում: Ես ձեզ մասնակից եմ դարձնում Իմ ծրագրերին ու գաղտնիքներին, ծանոթացնում եմ ձեզ Իմ մտադրություններին, երբ շատերը խարխափում են անորոշության մեջ:

Ջանացեք հասկանալ այս բառերի իմաստը.

«Նախ խնդրեք Աստծո արքայությունը և Իր արդարությունը, և այդ բոլոր բաները՝ նյութական բարիքները, Աստված ձեզ ավելիով կտա»:

ՈՒրեմն մի տառապեք նյութական կարիքների համար, այլ ձգտեք ձեռք բերել` Իմ թագավորության գանձերը:

Մահկանացուներիդ գործելակերպն անչափ տարօրինակ է: Կարծում եք՝ նախ հարկավոր է հոգալ նյութական կարիքները, ապա նոր հասնել հոգևոր գիտությանն ու նրա գանձերին:

Իմ Արքայության մեջ այդպես չէ:

Նախ հոգևորն է գալիս, հետո նոր նյութականը:

ՈՒրեմն նյութականն ունենալու համար` կրկնապատկեք հոգևորին հասնելու ձեր ջանքերը:

Մեկնաբանություններ

Leave a Comment