«Golden Dome» հակահրթիռային համակարգի արժեքը կարող է հասնել 1.2 տրիլիոն դոլարի

«Golden Dome» հակահրթիռային համակարգի արժեքը կարող է հասնել 1.2 տրիլիոն դոլարի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Golden Dome» հակահրթիռային պաշտպանության համակարգը կարող է շատ ավելի թանկ արժենալ, քան նախապես էր հայտարարվել։ ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի նոր գնահատմամբ՝ համակարգի ստեղծումն ու 20 տարվա շահագործումը կարժենա մոտ 1.2 տրիլիոն դոլար։ Սա ավելի քան կրկնակի գերազանցում է նախորդ գնահատականը և գրեթե յոթ անգամ ավելի մեծ է, քան Սպիտակ տան նախկինում հայտարարված 175 միլիարդ դոլարը։

«Golden Dome»-ը նախատեսված է ԱՄՆ-ը պաշտպանելու բալիստիկ և հիպերձայնային հրթիռներից։ Համակարգը պետք է ներառի հրթիռներ հայտնաբերող արբանյակներ և տիեզերքում տեղակայված հատուկ սարքեր, որոնք կկարողանան ոչնչացնել դեպի ԱՄՆ արձակված հրթիռները։

Սակայն մասնագետները նշում են, որ նույնիսկ նման հսկայական համակարգը չի կարող լիովին պաշտպանել ԱՄՆ-ը Չինաստանի կամ Ռուսաստանի նման խոշոր ռազմական ուժերի լայնածավալ հարձակումից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment