Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նշվում է, որ բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա։ Ըստ ՀՎԿԱԿ-ի՝ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն գրանցվել։
Կենտրոնը խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չի հայտնաբերել։ Գերատեսչությունից հավելել են, որ կենսաբանական նմուշների հետազոտությունները շարունակվում են:
