Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, 15 երեխա հոսպիտալացվել է


Հասարակություն


Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, 15 երեխա հոսպիտալացվել է, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից․

«Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:

Բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա, իսկ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն գրանցվել։

Խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել։ Կենսաբանական նմուշների հետազոտությունները շարունակվում են»:


Leave a Comment