Կասկադյորական ավտովթար՝ Երևանում


Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Դավթաշեն վարչական շրջանում՝ Գ․ Աղաբաբյան փողոցում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան տարածքում տեղադրված երկաթե սյանը, կոտրել այն, ապա կոտրել ծառի մի հատված և կողաշրջված հայտնվել բնակչի տան մուտքի դիմաց՝ բախվելով պատուհանին ու երկաթե դարպասին։


 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։


 


Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով տանտերերին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։


 


 


Leave a Comment