Ձերբակալություններ Բրյուսովի համալսարանում

Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու, ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք: Այս մասին Auroranews-ին հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այսօր առավոտվանից գտնվում են Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում։

Leave a Comment