Իրավապահներն այս պահին խուզարկում են երկու օր առաջ Շենգավիթում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու՝ Արտակ Ավետիսյանի տունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հարցին՝ մեղադրանք առաջադրվե՞լ է Արտակ Ավետիսյանին և ի՞նչ խափանման միջոց է կիրառվել, փաստաբանը պատասխանեց. «Խափանման միջոց դեռևս չի ընտրվել, միջնորդություն են պատրաստում։ Մեղադրանք, կարծեմ արդեն առաջադրվել է։ Դեռևս չեմ շփվել քննչականի հետ, չգիտեմ, թե ինչ հոդվածով է առաջադրվել մեղադրանքը։ Ավելի ուշ մանրամասները ուղիղ եթերում կհայտնեմ»,–ասել է փաստաբանը։
Հիշեցնենք` ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին