
Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի:
Այս մասին արձակուրդում գտնվող Փաշինյանը հայտնել է լրագրողներին:
Հիշեցնենք, իր ասուլիսի ժամանակ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե իր տեղեկություններով՝ «վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանից իր հետ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր է բերել և ամեն անգամ ելույթ ունենալուց առաջ դրանք օգտագործում է»։ Հենց այդ հայտարարությունն է դարձել դատական հայցի հիմք: