COP17-ին մասնակցող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի տրամադրման պետտուրքի վճարումից

Գործադիրն ընդունել է «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ (COP17) համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիներին, որոնց համար գործում է վիզային ռեժիմ ազատել ՀՀ մուտքի վիզայի տրամադրման (մինչև 21 օր) համար նախատեսված պետական տուրքի վճարումից։

Leave a Comment