Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի դեմ հայց է ներկայացրել դատարան




armtimes.com  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի:


 


Այս մասին Փաշինյանը հայտնել է լրագրողների հետ զրույցում:


 


Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե իր տեղեկություններով՝ «վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանից իր հետ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր է բերել և ամեն անգամ ելույթ ունենալուց առաջ դրանք օգտագործում է»։


 


Փաշինյանը Կարապետյանի դեմ դատական հայց է ներկայացրել հենց այդ հայտարարության համար։


 


«Դա լուրջ մարդու հայտարարությո՞ւն է: Խոսելուց առաջ մտածեք էլի, կամ ընդհանրապես որևէ բան անելուց առաջ մտածեք»,- ասել է Փաշինյանը:


 


 


Leave a Comment