Պեկինում ընթացող բարձր մակարդակի հանդիպումների շրջանակում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ ինքը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված են պահպանել երկկողմ հարաբերությունների կայունությունը։
Չինաստանի ղեկավարը շեշտել է, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև կապերը հանդիսանում են աշխարհի ամենակարևոր երկկողմ հարաբերությունները, և երկու կողմերն էլ կրում են պատասխանատվություն՝ դրանք չձախողելու համար։
Սին բանակցությունների ընթացքում ընդգծել է, որ համագործակցությունը միակ ճիշտ ուղին է, որից երկու պետություններն էլ կարող են շահել, մինչդեռ առճակատումը կհանգեցնի երկկողմ կորուստների։
«Մեր երկրները պետք է լինեն գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»,- նշել է նա՝ հավելելով, որ Թրամփի հետ ունեցել է խորը մտքերի փոխանակում թե՛ երկկողմ հարաբերությունների, թե՛ միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Չինաստանի առաջնորդը Թրամփի այցը որակել է որպես «պատմական» և զուգահեռներ անցկացրել երկու երկրների ներքին նպատակների միջև։ Ըստ նրա՝ չինական ազգի վերածնունդը և «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» (Make America Great Again) տեսլականը կարող են իրականացվել ձեռք ձեռքի տված։
Սի Ծինփինի համոզմամբ՝ երկու գերտերությունները կարող են օգնել միմյանց հասնել հաջողության՝ նպաստելով ողջ աշխարհի բարօրությանը։
