Օկուպացված Շուշիում մեկնարկել է այսպես կոչված «Խարըբյուլբուլ» 9-րդ միջազգային երաժշտական ​​փառատոնը


Միջազգային


Օկուպացված Արցախի Շուշի քաղաքում մեկնարկել է Հեյդար Ալիևի հիմնադրամի և Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված՝ այսպես կոչված «Խարըբյուլբուլ» 9-րդ միջազգային երաժշտական ​​փառատոնը։

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Միջոցառումը տեղի է ունենում քաղաքի հարավային մասում գտնվող հարթավայրում:

Նշենք, որ 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանն օկուպացրեց Շուշին, ադրբեջանցիները պարբերաբար քաղաքում և հենց վերոնշյալ վայրում կազմակերպում են զանազան տեղական և միջազգային միջոցառումներ:


Leave a Comment