Ազգությամբ ռուս 69-ամյա Լյուդմիլա Լևանովայի անհետանալու վերաբերյալ Համայնքային ոստիկանության <<Զվարթնոց>> Օ/Կ բաժին ահազանգ ստացվել է։ Տարված հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում կինը հայտնաբերվել է.Radar Armenia-ին տեղեկացավ ՆԳՆ-ից:
Նշենք, որ նա մայիսի 13–ի առավոտյան ժամանել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, դուրս եկել այնտեղից, ապա անհետացել։ Լյուդմիլա Լևանովանը Մոսկվայից պետք է Քիշնև մեկներ ու Երևանը տարանցիկ քաղաք էր հանդիսանում, որտեղ պետք է մնար 1.5 ժամ։
