Այս ընտրությունները աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ համատեքստ չունեն․ չի էլ կարող ունենալ։ Հայաստանը որդեգրել է բալասավորված ու բալանսավորման քաղաքականություն։ Եվ մեր քաղաքականության մեջ ոչ մի դավադրություն, ոչ մի «ընդդեմ» գործողություն չկա։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ճեպազրույցի ժամանակ։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը միշտ պետք է ունենան այլընտրանք:
«Կա՛ Եվրոպական միություն, կա Եվրասիական տնտեսական միություն, մեր ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե որ ռազմավարությունն է իր համար ամենահեռանկարայինն ու ձեռնտուն»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: