ԱՄԷ-ի ափերի մոտ առևտրային նավ է զավթվել, որն այժմ շարժվում է դեպի Իրան



ԱՄԷ-ի ափերի մոտ առևտրային նավ է զավթվել, որն այժմ շարժվում է դեպի Իրան։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնի հայտարարության մեջ։


«UKMTO-ն հաղորդում է ստացել միջադեպի մասին, որը տեղի է ունեցել ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքից 38 ծովային մղոն (70 կմ – խմբ. ՏԱՍՍ) դեպի հյուսիս-արևելք։ Ընկերության անվտանգության աշխատակիցը հայտնել է, որ նավը զավթվել է չարտոնված անձանց կողմից խարսխակայանի ժամանակ և ներկայումս ուղևորվում է դեպի Իրանի տարածքային ջրեր»,- նշվում է ծանուցման մեջ։


Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Կատարվում է քննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment