Կքննարկվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը

Կքննարկվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը

14 մայիսի 2026 – 13:36 AMT

PanARMENIAN.Net – ԿԳՄՍ նախարարությանը կից հասարակական խորհուրդը մայիսի 15-ի նիստում կանդրադառնա մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու նախագծին։ Նիստը տեղի կունենա 16:00-ին:

Օրակարգում ներառվել է մեկ հարց՝ մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու վերաբերյալ նախագծի ներկայացումը։

Բացման խոսքով հանդես կգա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, իսկ հարցը կզեկուցի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Leave a Comment