Դեղերի պակասի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Դեղերի պակասի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե, իբր, Պիրացետամ, Ամարիլ 4 մգ, Կորդարոն 200 մգ, Կո-Վամլոսետ 10/160/25, Միդոկալմ 150 մգ հաբեր, Անալգին և այլ դեղամիջոցներ առկա չեն դեղատներում, չի համապատասխանում իրականությանը:

Գրառման մեջ տեղ գտած դեղերը հասանելի են ՀՀ դեղատներում: Մեկ անգամ ևս համոզվելու համար պատահականության սկզբունքով զանգահարեցինք «Ալֆա ֆարմ», «Վագա Ֆարմ», «Գեդեոն Ռիխտեր» և «Նատալի ֆարմ» դեղատներ:

Միաժամանակ, տեղեկացնում եմ, որ ներկայումս վերոնշյալ դեղերի նոր խմբաքանակ, ինչպես մշտապես, ներմուծվել են ՀՀ և գտնվում են մաքսազերծման փուլում:

Թվարկված դեղերը ներառված են պետության կողմից փոխհատուցվող դեղերի ցանկում`առողջության համընդհանուր ապահովագրության և հրապարակային օֆերտայի ցանկերում»,- գրել է նա:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment