
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Արևմուտքին «գերազանցության և անպատժելիության կեղծ զգացումից» զրկելու անհրաժեշտության մասին, ինչը թույլ է տալիս նրան կատարել կամ թաքցնել այլ երկրների դեմ հանցագործությունները:
«Այն, ինչ մի ժամանակ համարվում էր անհավանական և ամոթալի, այսօր կա՛մ անտեսվում է, կա՛մ բացահայտորեն ողջունվում է արևմտյան մայրաքաղաքներում՝ սարսափելի ցեղասպանություններ, [այլ պետությունների] ինքնիշխանության ցնցող խախտումներ, բացահայտ ծովահենություն: Այս հանցագործությունները և դրանց վերաբերյալ Արևմուտքի լռությունը հնարավոր են միայն անպատժելիության զգացողության դեպքում: Գերազանցության և անպատժելիության այս կեղծ զգացումը պետք է ոչնչացվի մեր բոլորիս կողմից», – ասել է Արաղչին Նյու Դելիում BRICS-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ունեցած ելույթում: