«Հայաստան» դաշինքը հայտնել է Սպիտակի գրասենյակում իրականացվող խուզարկությունների և թիմակիցների ձերբակալությունների մասին։
Դաշինքի հայտարարության մեջ նշվում է, որ տեղի ունեցողը գնահատում են ոչ թե որպես իրավական գործընթաց, այլ որպես իրենց գործունեությանը խոչընդոտելու փորձ։ Նրանք նաև պնդել են, որ նման գործողություններով հնարավոր չէ փոխել իրենց քաղաքական օրակարգը։
Ձերբակալությունները և խուզարկությունները մայիսի 8-ին ՀՀ-ում պաշտոնապես մեկնարկած նախընտրական քարոզարշավի ֆոնին են։
Հայաստանում ԱԺ ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։
