«Թանգարանների գիշերը» Հայաստանում․ մշակութային բացահայտումների երեկո․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան։ Հյուր. Հայաստանի ազգային պատկերասրահի գիտական գծով տնօրենի տեղակալ Սամվել Հովհաննիսյան։

Թեման. Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 16-ին Հայաստանում կանցկացվի «Թանգարանների գիշերը»։

Հայաստանի բազմաթիվ թանգարաններ մինչև ուշ գիշեր բաց կլինեն այցելուների համար՝ առաջարկելով նոր ձևաչափով բացահայտել թանգարանային հավաքածուները, մասնակցել ինտերակտիվ միջոցառումների ու մշակութային հետաքրքիր ծրագրերի։ Այս տարվա խորագիրն է՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը»՝ ընդգծելով թանգարանների կարևոր առաքելությունը որպես մշակութային երկխոսության, փոխըմբռնման և համամարդկային արժեքների պահպանման ու փոխանցման հարթակներ։

Ինչպես միշտ՝ կլինի օրվա տեղեկատվական բլոկը.

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։

Leave a Comment