Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում խոսելով «Մարտի 1»-ի գործի մասին ասել է, որ այն 100 %-ով բացահայտված է՝ բոլոր մանրամասներով։

«Այլ բան, որ մեր իրավական համակարգը, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի պարագլխի գլխավորությամբ պետք է բերվի օրինական իրավական պատասխանատվության»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի։

Նրա խոսքով՝ մինչև դա տեղի չունենա, չենք կարող համոզել, ՀՀ-ում կա արդարություն և արդարադատություն. «Ես հիմա չգիտեմ ինչ մեկնաբանությունների են արժանացնելու և այլն, բայց ես ասում եմ, ժողովուրդ ջան, «Մարտի 1»-ի գործը բացահայտված է։ Այդ գործը հրապարակային է արդեն, որովհետև դատարաններում կա՝ սկսած օլիգարխների խմբերից ոնց են ձևավորվել, զինվորական համազգեստ բաժանել և այլն»,-շեշտել է վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment