Ընտրակաշառք տալու գործով ձերբակալված անձանցից երկուսի նկատմամբ ընտրվել է կալանքը

Ընտրակաշառք տալու գործով ձերբակալված անձանցից երկուսի նկատմամբ  ընտրվել է կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք տալու գործով երեկ ձերբակալված անձանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը. Radar Armenia-ն տեղեկացել է հակակոռուպցիոն կոմիտեից։

«Իսկ նրանցից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը»,- հայտնեցին կոմիտեից։

Հիշեցնենք՝ «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների տվել է ընտրակաշառք։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment