
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ այս տարի՝ Իրանի դեմ պատերազմի ժամանակ, գաղտնի այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ և հանդիպել այդ երկրի նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԱՄԷ-ն, սակայն, հերքել է տեղեկությունն այցի վերաբերյալ։Մասնավորապես, ինչպես հաղորդում է The Times of Israel-ը, Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության համաձայն՝ հանդիպումը նպաստել է Իսրայելի և Աբու Դաբիի միջև հարաբերությունների «պատմական առաջընթացին»։Տեղեկություններ են հաղորդվում նաև այն մասին, որ Իսրայելի երկու հիմնական հետախուզական գործակալությունների ղեկավարներ նույնպես գաղտնի այցեր են կատարել ԱՄԷ՝ օգնելու նրան ամրապնդել երկրի պաշտպանական և հարձակողական կարողություններն իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների դեմ պայքարում։
Մանրամասներին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Նեթանյահուն և Մուհամմադ բին Զայեդը հանդիպել են մարտի 26-ին Օմանի սահմանին մոտ գտնվող օազիսային ալ-Այն քաղաքում, և որ նրանց հանդիպումը տևել է մի քանի ժամ։ ԱՄԷ-ն, սակայն, հերքել է Նեթանյահուի այցելության մասին տեղեկությունները՝ հայտարարությունն անվանելով «լիովին անհիմն»։«ԱՄԷ-ն վերահաստատում է, որ Իսրայելի հետ իր հարաբերությունները հրապարակային են և հաստատվել են հայտնի և պաշտոնապես հայտարարված «Աբրահամյան համաձայնագրերի» շրջանակներում, և հիմնված չեն ոչ թափանցիկ կամ ոչ պաշտոնական պայմանավորվածությունների վրա։
Հետևաբար, չհայտարարված այցելությունների կամ չբացահայտված պայմանավորվածությունների վերաբերյալ ցանկացած պնդում լիովին անհիմն է, եթե այն պաշտոնապես չի հայտարարվել ԱՄԷ-ի համապատասխան մարմինների կողմից»,- WAM-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը։
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня #Армения #karabakh #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах #news #analytics #NoyanTapanTV #Temu#noyantapanshort #short #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677
e-mail contact@nt.am