Բաքվից հայտարարել են՝ Հայաստանի հետ խաղաղության են ձգտում:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ երկար տարիների հակամարտությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս Բաքվի ձգտումը դեպի խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում։
Հաջիևը հայտարարել է՝ սկսել են համագործակցության և փոխգործակցության գործընթաց հարևան Հայաստանի հետ: