Անիծյալ 16-ը

Անիծյալ 16-ը

14.05.2026 | 11:29

– Հարևան, հլը ասա տասնվեց։

– Խի՞ ասեմ։

– Ասա՝ կիմանաս։

– Սիրտ չունեմ, Վաղո, յան տուր։

– Էդ էս էլի, միշտ ինձ մենակ ես թողում փորձանքի մեջ։

– Ի՞նչ փորձանք, այ մարդ։

– Նոր հայաթում մի լակոտ խայտառակ արեց ինձ, մինչև հիմա հռհռում են վրես։

– Ի՞նչ արեց որ։

– Բիսետկեն նստած նարդի էինք խաղում, մեկ էլ մոտեցավ ու ասեց՝ Վաղո ձաձա, հլա ասա տասնվեց։ Ես էլ միամիտ ասի տասնվեց ու գիտե՞ս ինչ ասեց։

– Ի՞նչ։

– Ասեց՝ զոմբին քո տիրոջ մերը․․․

– Վայ քու արա։ Դրա համար ե՞ս ուզում, որ ես էլ ասեմ։

– Բա կարող ա էս հայաթում մենակ ես եմ էշ։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մեկնաբանություններ

Leave a Comment