Դուք մեծ առաջնորդ եք. Թրամփը՝ Ծինփինին

Դուք մեծ առաջնորդ եք. Թրամփը՝ Ծինփինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։

Թրամփն ասել է, որ ինքը և Սի Ծինփինը վաղուց ունեն «հիանալի հարաբերություններ», որոնց շրջանակներում նրանք կարողացել են հաղթահարել առաջացող դժվարությունները, և նրանց փայլուն ապագա է խոստացել:

«Ամեն անգամ, երբ մեզ մոտ խնդիր էր առաջանում, մենք այն լուծում էինք շատ արագ»,- ասել է նա՝ հավելելով, որ հարգում է Չինաստանը և Սի Ծինփինի կատարած աշխատանքը:

«Դուք մեծ առաջնորդ եք, ես դա ասում եմ բոլորին, դուք մեծ առաջնորդ եք: Երբեմն մարդկանց դուր չի գալիս, երբ ես դա ասում եմ, բայց ես միևնույն է ասում եմ, որովհետև դա ճշմարտությունն է»:

Իր ելույթում Թրամփը բարձր է գնահատել ամերիկյան ընկերությունների ղեկավարների պատվիրակությունը, որին իր հետ բերել է Պեկին:

«Այս ողջ հրաշալի պատվիրակության անունից ես ուզում եմ ասել, որ մեզ հետ են մեծագույն գործարարները՝ խոշորագույնները և, թերևս, լավագույններն աշխարհում»,- ասել է Թրամփը:

Նա հավելել է. «Նրանք այսօր այստեղ են՝ իրենց հարգանքը հայտնելու Ձեզ և Չինաստանին: Եվ նրանք հույս ունեն առևտրի ու բիզնեսի վրա, և դա մեր կողմից կլինի լիովին փոխադարձ»:

Leave a Comment