Դոնալդ Թրամփի՝ Չինաստան այցի ընթացքում տեղի է ունեցել նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը։
Ծինպինը հանդես է եկել բացման խոսքով: Ներկայացնում ենք ելույթի հիմնական շեշտադրումները.
«Ես միշտ հավատացել եմ, որ Չինաստանի և Միացյալ Նահանգների ընդհանուր շահերը գերակշռում են տարաձայնություններին:
Չինաստանի և ԱՄՆ-ի հաջողությունը հնարավորություններ է բացում նրանցից յուրաքանչյուրի համար:
Չինա-ամերիկյան հարաբերությունների կայունությունը բարիք է ողջ աշխարհի համար:
Ես անհամբերությամբ սպասում եմ կարևորագույն հարցերի շուրջ մտքերի փոխանակման հնարավորությանը:
Թող 2026 թվականը դառնա պատմական և նշանակալի տարի չինա-ամերիկյան հարաբերությունների համար, որը կշարունակի անցյալի ավանդույթները և նոր հորիզոններ կբացի ապագայում»:
Չինաստանի նախագահը Թրամփին մի շարք հարցեր է ուղղել. «Կարո՞ղ ենք մենք միասին աշխատել գլոբալ խնդիրների լուծման և աշխարհում ավելի մեծ կայունության ապահովման ուղղությամբ: Կարո՞ղ ենք կենտրոնանալ մեր ժողովուրդների բարօրության ու մարդկության ապագայի վրա և համատեղ ստեղծել ավելի լուսավոր ապագա երկկողմ հարաբերությունների համար»:
Նա հավելել է. «Սրանք պատմության, խաղաղության և ժողովրդի հարցեր են: Սրանք նաև մեր ժամանակի որոշիչ հարցերն են, որոնց մենք՝ որպես խոշոր երկրների առաջնորդներ, պետք է պատասխանենք միասին»:
