Նեթանյահուն Իրանի հետ պատերազմի ժամանակ գաղտնի հանդիպել է ԱՄԷ նախագահի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գաղտնի այցելել է Միացյալ Արաբական Էմիրություններ Իրանի հետ պատերազմի ժամանակ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակի աղբյուրին:

Հաղորդագրության համաձայն, ուղևորության ընթացքում Նեթանյահուն հանդիպել է ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Նշվում է, որ հանդիպումը հանգեցրել է «պատմական առաջընթացի» Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերություններում:

Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել մարտի 26-ին Օմանի հետ սահմանին գտնվող Ալ Այն քաղաքում և տևել է մի քանի ժամ: Աղբյուրը նաև հայտնել է, որ Իսրայելի հետախուզության՝ Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան առնվազն երկու անգամ այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողությունները համակարգելու համար:

Ապրիլի վերջին լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելն Իրանի դեմ պատերազմի սկզբում ԱՄԷ է ուղարկել հրթիռային պաշտպանության համակարգ և անձնակազմ:

Leave a Comment