ԱՄՆ-ն Իրանի շրջափակման ընթացքում թույլատրել է 15 մարդասիրական նավի անցումը

ԱՄՆ-ն թույլատրել է մարդասիրական օգնություն տեղափոխող 15 նավի անցումը Իրանի մեկամսյա ռազմածովային շրջափակման ընթացքում, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

«Այսօրվա դրությամբ ԱՄՆ ուժերը վերաուղղորդել են 67 առևտրային նավի ուղղությունը, թույլատրել են մարդասիրական օգնություն մատակարարող 15 նավի անցումը և շարքից հանել են չորս նավ՝ շրջափակումը պահպանելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ չի նշվում, թե որ նավերի կամ մարդասիրական օգնության տեսակի մասին է խոսքը։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Թրամփը հայտարարել էր բանակցությունների մեկնարկի մասին, որը պետք է հանգեցներ Հորմուզի նեղուցի բացմանը։ Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։

Leave a Comment