Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության աշխարհագրությունը վերափոխվել է

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության աշխարհագրությունը վերափոխվել է

2026 թվականի հունվար–մարտ ամիսներին Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառությունը կազմել է 4.7 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4.6%-ով։ Միաժամանակ, արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը խորացել է՝ հասնելով շուրջ 1.18 մլրդ դոլարի։

Առաջին եռամսյակում արտահանումը կազմել է 1.76 մլրդ դոլար՝ աճելով 4.5%-ով, իսկ ներմուծումը՝ 2.94 մլրդ դոլար՝ 4.6% աճով։

ԵԱՏՄ ուղղությամբ անկում, ԵՄ-ի հետ՝ արագ աճ

Տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանի առևտուրը ԱՊՀ երկրների հետ շարունակել է նվազել։ ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունը կրճատվել է 14%-ով, իսկ ԵԱՏՄ երկրների հետ անկումն ավելի մեծ է՝ 15.6%։

Ամենամեծ անկումը գրանցվել է Ռուսաստանի ուղղությամբ․ երկկողմ առևտուրը նվազել է 17.2%-ով՝ կազմելով 1.33 մլրդ դոլար։ Չնայած դրան՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը, թեև նրա մասնաբաժինը ընդհանուր առևտրում նվազել է՝ 35.7%-ից հասնելով 28.3%-ի։

Մյուս կողմից՝ Եվրամիության երկրների հետ առևտրաշրջանառությունը կտրուկ աճել է՝ 54.3%-ով, հասնելով 763 մլն դոլարի։ ԵՄ մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրում մեկ տարվա ընթացքում աճել է 11%-ից մինչև 16.2%։

Ամենաարագ աճը գրանցվել է Բուլղարիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ուղղություններով․ որոշ դեպքերում առևտրի ծավալներն աճել են ավելի քան երկու-չորս անգամ։

Չինաստանի դերը մեծանում է

Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը տարվա առաջին եռամսյակում աճել է մոտ 20%-ով՝ հասնելով 702 մլն դոլարի։ Հատկապես զգալի է արտահանման աճը՝ ավելի քան 2.3 անգամ։

Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրում հասել է 14.9%-ի՝ այն դարձնելով երկրի առանցքային առևտրային գործընկերներից մեկը։

ԱՄԷ-ի հետ առևտուրը կտրուկ նվազել է

Առավել զգալի անկումը գրանցվել է Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ։ Երկկողմ առևտրաշրջանառությունը նվազել է շուրջ 63%-ով՝ 437 մլն դոլարից հասնելով 161 մլն դոլարի։ Անկման հիմնական պատճառը արտահանման ծավալների կրճատումն է։

Այս տարի բավական աճել է նաև առևտուրը ԱՄՆ-ի հետ՝ 24.6%-ով,

  • Շվեյցարիայի հետ՝ 51.6%-ով,Բ
  • Բրազիլիայի հետ շրջանառությունն աճել է 2.5 անգամ,

Իրաք արտահանումը պահպանվել է բարձր մակարդակի վրա՝ մոտ 78 մլն դոլար։

Ընդհանուր առմամբ, առաջին եռամսյակի տվյալները վկայում են, որ Հայաստանի արտաքին առևտրի աշխարհագրությունը վերափոխվել է։

Leave a Comment