Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Ջանես Նազարյանը չեմպիոն է հռչակվել – armeniatoday.am

Հայաստանը ներկայացնող Ջանես Նազարյանը (71 կգ) հռչակվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների չեմպիոն, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Մրցաշարի եզրափակչում Նազարյանը 4։0 հաշվով հաղթել է վրացի Ռամազ Բասիլիային։

Ալեքսան Շալջյանը (92 կգ) դարձել է առաջնության արծաթե մեդալակիր։ Մրցաշարի եզրափակչում Շալջյանը 3։5 հաշվով պարտվել է լեհ Տոմաշ Միտալին։

45 կգ քաշային Վազգեն Վարդանյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Բրոնզե գոտեմարտում նա 6։1 հաշվով հաղթել է Լուկա Բոլկվաձեին։

Ավելի վաղ Հայաստանը ներկայացնող Վահե Հովեյանը (80 կգ) հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, Զավեն Մեժլումյանը (65 կգ)  արծաթե մեդալ էր նվաճել։ 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը և 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը բրոնզե մեդալներ էին նվաճել։

Leave a Comment